Լվացքի մեքենաներ և մոնիտորներ` ՌԴ հյուպատոսության դիմաց․ Ի՞նչ է փորձել հաղորդել Լվովի քաղաքապետը
Լվովում Ռուսաստանի հյուպատոսարան են բերվել լվացքի մեքենաներ, մոնիտորներ, բարձրախոսներ, սանտեխնիկա, այս մասին գրում է BBC-ին հղումով ՈՒՆԻԱՆ ուկրաինական լրատվականին։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյնը առաջարկել է նմանատիպ ակցիաներ անցկացնել Ռուսաստանի բոլոր դիվանագիտական հաստատությունների մոտակայքում։ Ուկրաինական հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ բելառուսական Նարովլյա քաղաքում ռուս զինվորականներն իբր շուկա են բացել Ուկրաինայում թալանված գույքի վաճառքի համար։
Այս շաբաթ համազգեստով մարդիկ նկատվել են SDEK առաքման ծառայությունում Բելառուսի Մոզիր քաղաքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Նրանք տուփերն ու տոպրակները փաթաթել են պոլիէթիլենային թաղանթով, շարել բեռնախցիկները և լրացրել փաստաթղթերը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար