Սբերբանկը դադարեցրել է արտարժութային փոխանցումներն արտասահման
Աշխարհ
Սբերբանկը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բոլոր արտարժութային փոխանցումները այլ երկրներ, ռուբլիով փոխանցումները հասանելի են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։
Բանկը նշել է, որ ապրիլի 7-ից արտարժույթով փոխանցում կատարելն անհնար է։ Արգելքը վերաբերում է Sberbank Online բջջային հավելվածում և բանկի մասնաճյուղերում փոխանցումներին:
Ապրիլի 6-ից կատարված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդների հաշվին միջնորդավճարի հետ միասին։ Բանկը նաև ընդգծել է, որ ռուբլիով փոխանցումները հասանելի են ռեզիդենտներին սովորական ռեժիմով՝ առանց սահմանափակումների։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)