Սերբիան կշարունակի ռուսական նավթ ներկրել. Blic
ԱշխարհԵՄ-ն Սերբիային դուրս է թողել ռուսական նավթ ներկրող երկրների պատժամիջոցների ցուցակից, գրում է Blic-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Սա նշանակում է, որ մենք կշարունակենք նավթ ներկրել Ադրիատիկ միջանցքով, ինչը նշանակում է, որ մայիսի 15-ից հետո մեզ նավթ են մատակարարում JANAF-ի միջոցով», - մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Թերթի տվյալներով՝ բանակցություններն անցկացվել են Բրյուսելում։ Նշվում է, որ այս հարցում Բելգրադին օգնել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ֆրանսիան, որը նախագահում է ԵՄ-ում։
Ավելի վաղ Սերբիան քվեարկել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Սերբիայի առաջնորդ Վուչիչի խոսքով՝ դա պայմանավորված է եղել Արևմուտքի ճնշումներով և շանտաժով։