Հունաստանում հակառուսական ցույցի մասնակիցների վրա մահափորձ կատարած ուկրաինացիները ձերբակալվել են
ԱշխարհՀունաստանում ձերբակալվել է երկու մարդ, ովքեր հարձակվել էին կիրակի օրը տեղի ունեցած հակառուսական ցույցի մասնակիցների վրա, հայտնել է տեղի ոստիկանությունը։
Աթենքում այդ օրը հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ռուսաստանի։ Հաղորդվում է, որ երկու մեքենաների վրա հարձակվել են մի խումբ ուկրաինացիներ` կոտրել են ապակիներ, ծեծի են ենթարկել յոթնամյա աղջկան ու նրա ձեռքերից խլել Ռուսաստանի դրոշը:
Օտարերկրացիները մեղադրվում են սպանության փորձի, այլ պետության խորհրդանիշները վիրավորելու և ռասիզմի դրսևորումներով հանցագործության մեջ։ Բացի այդ, վարչությունից հավելեցին, որ խուզարկություն են կատարել նրանց տանը՝ առգրավվել է երկու դանակ և գազային ատրճանակ։