«Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով»․ Արմեն Պետրոսյանի դուստրը նշանվել է (տեսանյութ)
ԱյլԴերասան Արմեն Պետրոսյանի ավագ դուստրը՝ Էլինան, ԱՄՆ-ում նշանադրվել է։
Այս մասին Արմեն Պետրոսյանը հայտնել է ինստագրամյան էջում՝ նշանադրությունից տեսանյութ հրապարակելով։ Կադրերում երեւում է, որ սիրելին Արմեն Պետրոսյանի դստերն առաջարկություն է արել Սարգիս Եղիազարյանի երգի հնչյունների ներքո։
«Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շաաաատ»,- գրել է Արմեն Պետրոսյանը։