Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարություններին առնչվող հարցեր
ԱշխարհԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, այդ թվում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ:
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: