Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ ամռանը
ԱշխարհԵվրահանձնաժողովը նախատեսում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին եզրակացություն տալ արդեն ամռանը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Սովորաբար տարիներ են անցնում, մինչև Եվրախորհուրդն անդամակցության հայտ է ընդունում, սակայն Ուկրաինան դա արել է մեկ-երկու շաբաթ անց, եւ ես խնդրում եմ հնարավորինս շուտ առաջ շարժվել», – ասել է նա:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով` իրենց նպատակն է Ուկրաինայի հայտը ներկայացնել Եվրոպական խորհրդին այս ամռանը: