Ադրբեջանում որոշել են COVID-19-ի դեմ «Ղարաբաղ» անունով պատվաստանյութ մշակել
ԱշխարհԱդրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ-թղթակից Թարլան Մամեդովը հայտնել է, որ ինքն ու իր թիմը COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում, փոխանցում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Նրա խոսքով` «պատվաստանյութն արդյունավետ կլինի դելտա և օմիկրոն շտամների դեմ, և ընդհանուր առմամբ այն կարող է կայուն լինել ապագա բոլոր մուտացիաների նկատմամբ»:
«Երբ պատվաստանյութի վրա աշխատանքն ավարտվի, մենք նախատեսում ենք այն անվանել «Ղարաբաղ»»,- ասել է Մամեդովն առցանց սեմինարի ժամանակ։