Վրաստանի խորհրդարանի խոսնակն անպատեհ է անվանել ուկրաինական Բուչա այցելելու հրավերը
ԱշխարհՎրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «անպատեհ» է անվանել Կիեւից ստացած առաջարկը ուկրաինական Բուչա քաղաք այցելելու մասին, փոխանցում է Новости-Грузия-ն:
Պապուաշվիլին Բուչա այցելելու հրավեր է ստացել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկից: Նմանօրինակ նամակներ են ուղարկվել նաեւ այլ երկրների օրենսդիր մարմինների նախագահներին:
Իր պատասխանում Վրաստանի խորհրդարանի խոսնակը ցանկացել է, որ «ուկրաինական իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ամբողջությամբ գիտակցեն այն աջակցությունը, որը վրաց ժողովուրդը եւ երկրի իշխանությունները ցուցաբերում են Ուկրաինայի իշխանություններին եւ ժողովրդին»:
«Այդ աջակցությունը եւ մեր երկրների գործընկերությունը արժանի չեն ուկրաինական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ վրաց ժողովրդին իր կառավարությունից տարանջատելու փորձերին, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու պահանջին, չհիմնավորված դիվանագիտական դեմարշներին, մաքսանենգության համար անհիմն մեղադրանքներին»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ վերջինիս Facebook-ի էջում: