Փաշինյան֊Պուտին հեռախոսազրույցից հետո Ալիևը զանգահարել է Պուտինին
Աշխարհ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Շեշտվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների լիարժեք իրականացման, ինչպես նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևն անդրադարձել են սահմանի սահմանազատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների մեկնարկին։
Ավելի վաղ, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)