Բորելի սենսացիոն հայտարարությունը. այս պատերազմը կհաղթվի մարտի դաշտում
ԱշխարհԵվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Կիև կատարած այցի ժամանակ մաղթել է, որ հակամարտությունը լուծվի ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ճանապարհով։
«Այս պատերազմը կհաղթվի մարտի դաշտում»,- գրել է Բորելը Twitter-ում։
Եվրամիության ղեկավարները երբեք հայտարարություններ չեն արել հակամարտության քաղաքական լուծման նկատմամբ ռազմական հաղթանակի առաջնահերթության մասին։