Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնական այցով Կիևում է։ Այժմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ առ դեմ հանդիպում է ունենում նրա հետ, հայտնում է РБК-Украина-ն։
«Մեծ Բրիտանիան Ուկրաինային ուղղված պաշտպանական աջակցության լիդերն է։ Հակապատերազմական կոալիցիայի լիդերը: Ռուս ագրեսորի դեմ պատժամիջոցների լիդերը»,- ասվում է Զելենսկու գրասենյակի հայտարարության մեջ։
Նշենք, որ Զելենսկու և Ջոնսոնի հանդիպման մասին նախապես հայտարարված չէր, և այդ պատճառով ոչ ոք չէր սպասում Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը Կիև։