ԵՄ-ն դարձել է ՆԱՏՕ-ի բաժին. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բորելին
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքերը Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծման մասին, նշել է, որ Եվրամիությունը դարձել է ՆԱՏՕ-ի տնտեսական բաժինը։
«Ահա և ձեզ «տնտեսական կազմակերպություն»: Սա այլևս Եվրամիությունը չէ: Դա պարզապես ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժինն է»,- գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի «ռազմի դաշտում»։