Պատերազմները Վրաստանի տարածքում չպետք է կրկնվեն. Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այն պատերազմները, որոնք եղել են հանրապետությունում, և դրանց կործանարար հետևանքները, չպետք է կրկնվեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմը, և դրանց ավերիչ հետևանքները երկրում չեն կրկնվի։ Մենք պատասխանատու կառավարություն ենք։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ անվտանգության և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու խաղաղության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանը չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին Թբիլիսիից հետ էր կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։ Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության էր ենթարկվել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից։