Կիևում փլատակների տակից դուրս են բերվել մարդկանց դիակները
Աշխարհ
Կիևի շրջանի Բորոդյանկայում որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր փլատակների տակից դուրս է բերվել 41 մարդու դի, ասվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։
«Ապրիլի 16-ին աշխատանքներ են տարվել հրետակոծությունից ավերված երկու բազմահարկ բնակելի շենքերի փլատակների վերացման ուղղությամբ, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մահացածների դիերը,-հայտնում են ԱԴԾ-ից։
Բորոդյանկայում փլուզված բազմահարկ շենքերի փլատակների տակ մահացածների որոնողական աշխատանքները սկսվել են ապրիլի 6-ին։ Ինչպես պարզաբանել են արտակարգ իրավիճակների ծառայությունում, այս ընթացքում փրկարարներին հաջողվել է ավարտել յոթ տներից հինգի զննությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն