Լվովի ուղղությամբ 4 հրթիռային հարված է հասցվել. հայտնի է զոհերի թիվը
ԱշխարհԼվովի ուղղությամբ 4 հրթիռային հարված է հասցվել: Այս մասին հայտնել է Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին: Ժամը 10-ի դրությամբ հայտնի է վեց զոհվածի և ութ վիրավորի, որոնց թվում կա մեկ երեխա, ասել է Կոզիցկին։
Նրա խոսքով՝ այն օբյեկտները, որոնց վրա հարվածներ են հասցվել, զգալի վնաս են կրել։
«Ռուսները շարունակում են օդից բարբարոսաբար հարձակվել ուկրաինական քաղաքների վրա՝ ցինիկաբար հայտարարելով ողջ աշխարհին իրենց «իրավունքը» ... սպանել ուկրաինացիներին»,- Twitter-ում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։