Իրինա Վերեշչուկը սպառնացել է Ռուսաստանի ղեկավարությանը
ԱշխարհՈւկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Ռուսաստանի ղեկավարությունից պահանջել է մարդասիրական միջանցք բացել Մարիուպոլից Բերդյանսկ։ Այս մաին տեղեկացնում է Մեդուզա ուկրաինական լրատվամիջոցն իր տելեգրամյան հարթակում։
«Մարիուպոլում իրավիճակի սրման կապակցությամբ դիմում եմ Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը. Պահանջում ենք Մարիուպոլից Բերդյանսկ մարդասիրական միջանցք բացել խաղաղ բնակիչների համար։ Առանձին-առանձին մենք պահանջում ենք հրատապ մարդասիրական միջանցք «Ազովստալ» գործարանի տարածքից կանանց, երեխաների և այլ քաղաքացիական անձանց տարհանման համար»,- հայտնել է Վերեշչուկը։