Google Maps-ում հասանելի են դարձել ՌԴ ռազմավարական օբյեկտների լուսանկարները բարձր որակով
ԱշխարհGoogle Maps ծառայությունում Ռուսաստանի ռազմական և ռազմավարական օբյեկտներն այժմ հասանելի են առավելագույն լուծաչափով։ Նախկինում արբանյակային պատկերները ցուցադրվում էին համեմատաբար վատ որակովը, ինչը թույլ չէր տալիս պարզել մանրամասները, հայտնում է Defense Express-ը։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս ռուսական ավիակիր հածանավը, «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը, Մուրմանսկի մոտ գտնվող միջուկային զինամթերքի պահեստը, Նենոկսա փորձադաշտը, ռուսական Սու-57 կործանիչները Թռիչքային փորձարկման կենտրոնում։
Լրագրողները նշում են, որ այդ պատկերները դժվար թե ռազմավարական արժեք ունենան, քանի որ ռազմական արբանյակները շատ ավելի որակյալ են, սակայն ցանկացողները կարող են «թափառել» Ռուսաստանի Դաշնության ռազմական օբյեկտներում։