Հնդկաստանում մայրը 36 տարի տղամարդ է ձևացել՝ դստերը պաշտպանելու համար
ԱյլՀնդկաստանում 57-ամյա մայրը 36 տարի տղամարդ է ձևացել՝ դստերը ապահով մեծացնելու համար, հայտնում է India Today-ը։
Կինն ամուսնացել է 20 տարեկանում, սակայն ամուսինը մահացել է հարսանիքից 15 օր անց։ Շուտով նա աղջիկ է լույս աշխարհ բերել։ Կինը, չցանկանալով նորից ամուսնանալ, ստիպված է եղել շատ աշխատել, որպեսզի ապահովի իր և դստեր կարիքները։ Աշխատավայրում գործընկերներն անհանգստացնում էին նրան, ուստի կինը որոշել է տղամարդու նման հագնվել, որպեսզի դադարի հետաքրքիր լինել նրանց համար։ Նշվում է, որ նրա սեռի մասին իմացել են միայն մտերիմները։ Բոլորի համար նա տղամարդ էր: Նույնիսկ նրա որոշ փաստաթղթեր տղամարդու անունով են:
Այժմ կինը ֆինանսապես կայուն է, բայց վախենում է հետ փոխել սեռը։ Տղամարդու կերպարանքով նա իրեն ապահով է զգում։