Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային հղիության վաղ շրջանում
Այլ
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ մարզիչ Սեմ Ասգարիից։ Այս մասին երգչուհին Instagram-ում հայտնել է երկրպագուներին։
«Խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ մենք կորցրել ենք մեր հրաշալի երեխային վաղ հղիության ընթացքում: Սա կործանարար ժամանակ է ցանկացած ծնողի համար: Միգուցե պետք է սպասեինք մինչ բարի լուրը հայտնելը, բայց շատ հուզված էինք և ուզում էինք կիսվել ուրախությամբ»,- ասված է զույգի համատեղ հայտարարության մեջ:
Սփիրսն ու Ասգարին հավելել են, որ իրենք աջակցություն կփնտրեն իրար մեջ, և որ դեռ անհամբեր սպասում են ապագայում ընտանիքի համալրմանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է