Եղիսաբեթ Երկրորդ թագուհին երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
Լուսանկարներ
Որքան հաճելի է տեսնել, որ Եղիսաբեթ II թագուհին իրեն լավ է զգում: Նրա շարժունակության հետ կապված վերջին լուրերի ֆոնին երկրպագուները շատ են անհանգստացել: Բրիտանական տաբլոիդները գրել են, որ Նորին Մեծությունը չի կարող ինքնուրույն շարժվել։ Նա տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, ինչի պատճառով նա չի լքում ամրոցի տարածքը եւ բաց է թողնում կարեւոր իրադարձությունները, գրում է PeopleTalk-ը:
Սակայն երեկ Եղիսաբեթ Երկրորդը շատ է ուրախացրել բրիտանացիներին ու նրա բոլոր հավատարիմ երկրպագուներին։ Ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունից հետո նա առաջին անգամ է ներկայանում հանրությանը։ Թագուհին ներկա է գտնվել Թագավորական Վինձորի ձիերի շոուին։ Նա հետեւել է, թե ինչպես են իր ձիերը մասնակցում մրցույթին: Լրատվամիջոցները հայտնում են, որ Նորին Մեծությունը բարձր տրամադրություն ուներ, նա իրեն լավ էր զգում, սակայն շարվում էր ձեռնափայտով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ