Տղամարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին` վերջինիս հոր թաղման ժամանակ
ԱյլՀարավաֆրիկացի փեսացուն ամուսնության առաջարկություն է արել իր հարսին` վերջինիս հոր հուղարկավորության ժամանակ, գրում է Oddity Central-ը։ Կինը ստույգ պատասխան չի տվել, սակայն սոցցանցերի օգտատերերը քննադատել են տղամարդուն։
Հուղարկավորության ժամանակ տղամարդը ծնկի է իջել և մատանին հանել՝ հարցնելով, թե արդյոք հարսնացուն կամուսնանա իր հետ։ Այդ ժամանակ փեսայի մեջքի հետևում դագաղ էր դրված, և ապագա կինը նայեց հատակին՝ փորձելով ուժ գտնել իր մեջ և չկարողացավ ինչ-որ կերպ արձագանքել հարավաֆրիկացու արարքին։
Որոշները պնդել են, որ տղամարդն իրականում քահանա է, ինչը միայն յուղ է լցրել կրակի վրա: Սոցցանցերի օգտատերերը փեսայի պահվածքը համարել են անընդունելի։
«Անարգանք բոլոր մակարդակներում», - գրել են մեկնաբանները:
Սակայն եղել են նաև փեսացուին պաշտպանողներ. «Ժողովուրդ, նա ուզում էր այս [առաջարկը] անել մահացած ծնողի աչքի առաջ: Վատ բան չկա, եթե խորապես կրոնասեր ես, կհասկանաս»,- հավելել է քննարկումների մեկ այլ մասնակից։