Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է նավակի վրա (տեսանյութ)
ԱյլԱվստրալիայի Պերտ քաղաքի մոտ հսկայական շնաձուկը ատամները խրել է ձկնորսների նավակի շարժիչի մեջ։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով, որը գրավել է Daily Mirror-ի ուշադրությունը։
Կապիտան Մեթ Զենը և նրա ընկերները բռնել էին շնաձկան և ավելի քան մեկ ժամ փորձում էին նրան դուրս հանել ջրից, մինչև գիշատիչ ձուկը լողալով մոտեցավ նրանց նավակին և կծեց դրա շարժիչից:
Տեսաձայնագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է երեք մետրանոց գիշատիչը մոտենում նավակին ու հանկարծ ատամները խրում շարժիչի մեջ։ «Դա հրեշ է, նա կծել է շարժիչից»,- բղավում է թիմի անդամներից մեկը: Կենդանին որոշ ժամանակ չի շարժվում, որից հետո անձնակազմը սկսում է անհանգստանալ։
«Մենք մոտ հինգ րոպե բարձրացրեցինք և իջեցրինք շարժիչը, որից հետո նա վերջապես հեռացավ», - ասել է Զենը: Նավի մեկ այլ ձկնորս՝ Ջերիդ Ինգլենդը, նշել է, որ պտուտակը գրեթե ամբողջությամբ ձկան բերանում էր։
Միջադեպից ոչ շնաձուկը, ոչ նավակը չեն տուժել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ