Աղջիկն ականջի պիրսինգ է արել և բուժման վրա ծախսել հազար դոլար
ԱյլԲլոգերն ականջի պիրսինգ է արել և բուժման վրա ծախսել հազար դոլար: The Sun-ը անդրադարձել է նրա TikTok օգտահաշվում տեղադրված տեսանյութին։
Աղջիկը պատմել է, որ չորս տարի առաջ դիմել է մասնագետին և երկու անցք բացել աճառի հատվածում, որոնց մեջ զարդեր է մտցրել։ Այս պրոցեդուրայի համար նա ծախսել է 57 դոլար: Սակայն որոշ ժամանակ անց օգտատերը նկատել է, որ պիրսինգի շուրջ մաշկի վրա սկսել են գոյացություններ առաջանալ, որոնք, պարզվել է, կելոիդ սպիներ են։
Բլոգերը նշել է, որ ստիպված է եղել դիմել կոսմետոլոգիական կլինիկա, որտեղ նշված արատը վիրահատական ճանապարհով վերացվել է։ Միաժամանակ օգտատերը ծառայության համար վճարել է հազար դոլար: Բացի այդ, տեսանյութի հեղինակը նշել է, որ կելոիդների նորից հայտնվելու հավանականությունը մեծ է։