Ալիևի որոշմամբ ստեղծվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով
Ադրբեջան
Ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանը, հայտնում է ԱՊԱ-ն։
Հանձնաժողովը կնախագահի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նշվում է, որ պետական սահմանի սահմանազատման նպատակով կստեղծվի նաև փորձագիտական խումբ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ որոշումն արտացոլված է Ալիևի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ստեղծման մասին այսօր ստորագրած հրամանում։
Հրամանի համաձայն՝ նախարարների կաբինետին հանձնարարվել է ապահովել մշտական փորձագիտական խմբի ստեղծումը՝ բաղկացած պետական հանձնաժողովի քարտուղարության և համապատասխան պետական մարմինների (հաստատությունների) մասնագետներից։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ