ԵԱ-Երևան. Հայաստանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը:
Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին: Երևանում առաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազարդոլար:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ