Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, ով ընտանիքին անվանել էր «աշխարհի ամենաէժան մարդիկ»
ԱյլDolce & Gabbana (D&G) նորաձևության տունը 3,6 միլիարդ ռուբլի է ծախսել հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի և երաժիշտ Թրևիս Բարքերի հարսանիքի վրա այն բանից հետո, երբ ապրանքանիշի երկու դիզայներներից մեկը՝ Ստեֆանո Գաբանան, սոցիալական ցանցերում հրապարակայնորեն քննադատել էր ընտանիքին։ Համապատասխան տեղեկությունը, Lenta.ru-ի փոխանցմամբ, հրապարակում է News Week-ը։
Հայտնի է, որ միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայի Պորտոֆինո քաղաքում և ներառում էր հյուրանոց, վիլլաներ, զբոսանավեր, սնունդ, թռիչքներ և այլ ծախսեր հյուրերի համար, որոնք ամբողջությամբ հովանավորվել են իտալական ընկերության կողմից: Բացի այդ, նորապսակների և բոլոր ներկաների հանդերձանքները նույնպես պատրաստվել են հայտնի ապրանքանիշի կողմից։ Ի թիվս այլ բաների, Քարդաշյանը և նրա փեսացուն մնացել են Regina d'Italia զբոսանավում, որը պատկանում է անձամբ Ստեֆանո Գաբանային։
Հրատարակությունը նշում է, որ 2018 թվականին Ստեֆանո Գաբանան բացահայտ արտահայտել է իր կարծիքը Ջեներ քույրերի, Քիմ Քարդաշյանի և նրանց մոր՝ Քրիսի մասին՝ հարազատների համատեղ լուսանկարի տակ, որը հրապարակվել էր նրանց kkwcloset ֆան-էջում։ Տղամարդը կանանց անվանել էր «աշխարհի ամենաէժան մարդիկ»։ 2015 թվականից ապրանքանիշը մի շարք սկանդալների առարկա է դարձել, ինչի արդյունքում նորաձեւության տունը մեղադրվել է ռասիզմի եւ հոմոֆոբիայի մեջ։