Ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակին Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Դատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածք Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ) Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Հայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկա Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Թուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդը 

Դետեկտիվ ժանրի դեպք՝ Երևանում. հնչել են կրակոցներ

Արտակարգ Պատահար

Այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։  Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։  Սկսվում է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ոստիկանության պարեկաիյն ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Հետապնդումը շարունակվում է մինչև Դավիթ Բեկի փողոցը, և մեկ այլ տեղից էլ փախուստի դիմածներին հետապնդում են նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանը։  Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 3.5 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ 

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Գևորգյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը, մինչև որ օպերատիվորեն ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի, բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն. Պովլովի գլխավորությամբ։ 

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվում է խոշոր չափի պղնձե մալուխներ, և այդ վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Պովլովի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ավտոմեքենայում հայտնաբերվում է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։ Իսկ քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի գլխավորությամբ քննիչների մի խումբ էլ դեպքի վայրի զննություն էին կատարում գողության վայրում։  Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկված և որոնվող անձանց ինքնությունը չենք հրապարակում, սակայն գողոնը կազմում է մոտ 45 մլն դրամ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցովԴատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածքՓաշինյանը կարևորել է Հայաստան–Լիտվա ռազմավարական գործընկերության հետագա զարգացումըԶախարովան պատասխանել է Եվրոպայի՝ կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներինՎարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը Ռուսաստանում արձագանքել են Կիևի հարվածների համար ԵՄ սահմանած պատժամիջոցներինՌուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են համագործակցության նոր ծրագիրըԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Չինաստանում Թրամփի կոշտ հայտարարությունները կապել են ԱՄՆ ընտրությունների հետԷնդոկրինոլոգը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ հապալաս ուտելՀայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկաՈւմերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերքՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Անվանել են հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքըԹուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդըԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել՝ «Կիևին հասցված հարվածների» ձևակերպմամբ«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսում է աշխատանքըԱբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 4 մեքենա, կան վիրավորներԱմերիկյան պարբերականը Զելենսկու որոշումը «նվեր» է անվանել Ռուսաստանի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է դաշինքի հնարավոր հարձակման մասին լուրերըՍԱՏՄ-ն ոչնչացրել է 2,6 տոննա անպիտան սննդամթերքԲացահայտվել է սմարթֆոնի հին լիցքավորիչների վտանգըՈստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցովԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպայում շոգի պատճառով սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի աճի մասինՎարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ սահմանվել է 15 մլն դրամ գրավԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկում է գրանցվել․ Գողացվել է 220 մլն ընտրողի տվյալ․ ԹրամփԷնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետըՎարդան Ղուկասյան. «Գյումրին ինձ վստահել է և շարունակում է վստահել»Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է դրոշի պղծումը պատժելու մասին օրենքԳագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը ներկայացվել է Վերաքննիչ քրեական դատարանԴատախազը միջնորդել է ևս 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքըԻրանը հայտնել է Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասինՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ծանոթացել է մաքսային ոլորտում ԱԲ-ի կիրառմանը«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ հայկական ծաղիկները վերարտահանվում են Իրանի միջոցով ՀՀ ավտոճանապարհներին շարունակվում են ամառային սպասարկման աշխատանքները
Ամենադիտված