Վոլոչկովան անդրադարձել է ադրբեջանցի տաքսիստի հետ իր սիրավեպի մասին լուրերին
ԱյլԲալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում հայտնել է, որ ինքը հանգստանում է Թուրքիայում իր ընկերոջ՝ գործարարի, այլ ոչ թե «ադրբեջանցի տաքսու վարորդի» հետ։
«Ռոմանտիկ ճամփորդության եմ գնացել Թուրքիա։ Ինձ հրավիրել էին իմ ընկերները, իսկ ընկերս՝ գործարար, ծագումով թուրք, ունեւոր և հարուստ մարդ է»,- ընդգծել է Վոլոչկովան։
Նա վստահեցրել է, որ իր նոր սիրելին ունի 22 շքեղ մեքենաներից բաղկացած սեփական պարկ։ Բալետի պարուհին իր նոր ընտրյալին անվանել է «երիտասարդ, սեքսուալ, հետաքրքիր ու վառ» մարդ։ Վոլոչկովայի խոսքով՝ գործարարն իր համար մի ամբողջ կղզի է վարձել, որպեսզի իրեն «չնկարեն թփերի միջից»։
«Ես միշտ շրջապատված եմ տղամարդկանց մշտական ուշադրությամբ։ Եվ ես իրավունք ունեմ ինքս ընտրելու, թե ում հետ պետք է հարաբերություններ կառուցեմ, ինչպես, ինչ ժամանակահատվածում և երբ դրանք ավարտին հասցնեմ », - ամփոփել է Վոլոչկովան: