Լուկա Յովիչը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»
Սպորտ
«Ֆիորենտինան» պաշտոնապես հայտարարել է Լուկա Յովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։ Սերբ հարձակվողը պայմանագիր է ստորագրել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Միաժամանակ, հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինա» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»` անվճար։ Մադրիդյան ակումբը պահպանել է Յովիչի հաջորդ վաճառքի 50%-ի իրավունքը:
2019 թվականին Մադրիդի «Ռեալը» 60 միլիոն եվրոյով Լուկա Յովիչին գնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»: Իսպանական ակումբում անցկացրած 51 խաղի ընթացքում նա ընդամենը երեք անգամ է գրավել դարպասը։
Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը Մադրիդի «Ռեալի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում