Բժիշկը պատմել է, թե ում է հակացուցված արևայրուքը
ԱյլԱրեւայրուքը, եթե չտարվեք դրանով, կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, օրգանիզմը հագեցնել վիտամին D-ով, սակայն որոշ մարդկանց համար արեւայրուքը կարող է վտանգավոր լինել, ասել է մաշկաբան-տրիկոլոգ Տատյանա Սուլիման, հաղորդում է Gazeta.ru-ն։
Ըստ մասնագետի՝ բացարձակապես արգելվում է արևային լոգանք ընդունել քաղցկեղով, գայլախտով և պսորիազով ախտորոշված մարդկանց` հիվանդության սրման ժամանակ։ Սա կարող է խորացնել վիճակը։ Արգելվում է արևային լոգանք ընդունել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանանց, մասնավորապես՝ արգանդի միոմայի դեպքում։
«Կան դեղամիջոցներ, որոնք մեծացնում են օրգանիզմի զգայունությունը արևի լույսի նկատմամբ: Դրանց թվում են հակաբիոտիկները, արյան ճնշումը նորմալացնող դեղամիջոցները, հակասնկային դեղամիջոցները, յուղերով կոսմետիկան»,- զգուշացրել է բժիշկը։
Արևի երկարատև ազդեցությունից արժե հրաժարվել, եթե մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր կան, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ դրանք կարող են բորբոքվել և հրահրել մելանոմայի զարգացումը: