Կինը գտել է իր ծույլ ամուսնուց վրեժ լուծելու միջոցը
ԱյլTikTok-ում @MrsMessy անունով բլոգերը գտել է իր ծույլ ամուսնուն պատճելու միջոցը, ով հրաժարվում է անել տնային գործերը: Տեսանյութը գրավել է New York Post-ի ուշադրությունը:
Կինն ասել է, որ հոգնել է կարգի բերելուց, իրերը լվանալուց, արդուկելուց ու հաշիվները միայնակ վճարելուց, և որոշել է, հանուն փորձի, մեկ ամսով դադարեցնել մաքրությունը։ Այդ կերպ նա ուզում էր ցույց տալ ամուսնուն, որ չի մասնակցում առօրյա կյանքին։
Արդյունքում տունն արագ վերածվել է աղբավայրի` սենյակները լցվել էին կեղտոտ լվացքներով, ամենուր խառնաշփոթ էր, իսկ խոհանոցում կեղտոտ սպասքների կույտ էր գոյացել: Տղամարդը արագ նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, և կնոջը մեղադրել է ծույլ լինելու և ոչինչ չանելու մեջ: Հետո նա սկսել է մաքրող միջոցները հավաքել աղբի տոպրակի մեջ, քանի որ, ինչպես ինքն էր համարել, դրանք այլևս պետք չեն լինի կնոջը։
Ի վերջո, տղամարդը չի դիմացել փորձությանը և երեք շաբաթով գնացել մոր մոտ։ Կինը խոստովանել է, որ ուրախ է նրա հեռանալու համար և վայելում է խաղաղությունն ու անդորրը։
Մեկնաբանները տեսանյութի հեղինակին խորհուրդ են տվել բաժանվել ամուսնուց և նրան եսասեր են անվանել։