Չինաստանը «դեղին քարտ» է ցույց տալիս Նենսի Փելոսիին. պատճառը հայտնի է
ԱշխարհԵթե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի զինվորականները «ձեռքերը ծալած չեն նստելու»:
Այդպիսի հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հայտնում է Reuters-ը:
Պաշտոնյան ընդգծել է, որ Փելոսին ԱՄՆ կառավարությունում նշանակությամբ երրորդ պաշտոնյան է, ուստի նրա հավանական այցի հետ կապված Պեկինը վերջին նախազգուշացումն է անում՝ նշելով, որ նման սցենարը լի է անցանկալի հետևանքներով:
Ավելի վաղ, նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն խոստացել է չաջակցել Թայվանի անկախությանը, ուստի Չինաստանը պահանջում է այդ ամենն ապացուցել կոնկրետ քայլերով:
Հավելենք, որ հուլիսի 30-ին Փելոսին պաշտոնական այցով մեկնել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: