Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը
Բլոգոսֆերա
Չկա Արցախի խնդիր, Նախիջևանի խնդիր, կա Հայկական հարց: Պարտված իշխանությունը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ մենք թույլ ենք և պարտված։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ «Հայկական անտեսլական և անբովանդակ դիվանագիտության արդյունքում Արցախը 14 օր շրջափակման մեջ է:
Սակայն ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։ Արցախը Ադրբեջանին «հանգիստ» միացման հույս չկա՛:
Արցախը հանձնելու գնով Ադրբեջանից խաղաղություն մուրալ չի՛ լինի: Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում