«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» 

«Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին». Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին։

Մանրամասն ուսումասիրել եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում ընթացող քննարկումները Ստեփանակերտի հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացնում եմ դրանցից ամենաուշագրավները: Մի օգտատեր քննարկում է առաջարկել հետևյալ թեմայով. «Ունե՞նք մենք արդյոք հայեցակարգ, թե ինչ ենք անելու Ղարաբաղի հայերի հետ:

Ըստ Ալիևի՝ նրանք կստանան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Եթե ես լինեի ՀՀ քաղաքացի ու իմանայի, որ կարող եմ ստանալ նույն «իրավունքները» ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները իմ գլխի մազերը բիզ–բիզ կկանգնեին այդ մտքից անգամ: Ես մտածում եմ, որ պետք է նրանց մշակութային ինքնավարության տալ, կամ նույնիսկ չխանգարել, որ ՄԱԿ–ը կամ ԵԱՀԿ–ն գրասենյակներ բացեն այնտեղ, որ հայերն իրենց ապահով զգան: Ես հասկանում եմ, որ շատերիս ավելի հարմար է «Ղարաբաղն առանց հայերի» կոնցեպտը: Չկան նրանք, չի լինի խնդիր, բայց էթնիկ զտումներն աշխարհը չի հասկանա…»: Կարճ ասած՝ նա ընդունում է, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ քաղաքացիները չունեն իրավունքներ: Ավելին, ադրբեջանցիների մեծ մասն ուզում է հայերից ազատվել, բայց առաջարկում է ավելի «բարի» լինել, որպեսզի միջազգային հանրության աչքին գազան չերևան: Ավելորդ է ասել, թե նման առաջարկն իսկ որքան հայհոյանքի է արժանացել մյուս ադրբեջանցիների կողմից:

Կայքերից մեկում էլ մի այսպիսի վերնագրով հրապարակում էր հայտնվել. «Ռուբեն Վարդանյանը պատերազմ է հայտարարում Բաքվին»: Մեջբերեմ ամենահետաքրքիր հատվածները. «Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքուն ճնշումների ներքո որևէ կերպ իր դիրքորոշումը չի փոխի, նախևառաջ հասցեագրված էր Մոսկվային:

Այս ցույցով ուղերձ էին հղում նաև Եվրոպային, որ «Ղարաբաղը չի ուզում լինել Բաքվի հետ»: Ուստի Վարդանյանն ամեն ինչ արել էր մասշտաբային ցույց ապահովելու համար: Բաքվի համար այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ բոլորը՝ Հայաստանը, ՌԴ–ն, Արևմուտքը միակամ են այս հարցում՝ Բաքվի դեմ: Դրանով է պայմանավորված Վարդանյանի ինքնավստահ պահվածքը»:

Ադրբեջանական ներքին լսարանին ուղղված մամուլը հարկադրված է արձանագրել, որ միջանցքի փակումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային հանրության կողմից:

Ուստի, երբ Ալիևը հոխորտում էր իր վերջին ելույթում, որ ինքը չի փոխի որևէ բան, ով էլ որ զանգահարի, դա նշանակում է իր վրա մեծ ճնշումներ կան, որոնցից նա փորձում է պաշտպանվել: Այս ֆոնին պատահական չէ, որ Ալիևը նոր թափ տվեց «Արևմտյան Ադրբեջանի» թեմային: Ամբողջ ադրբեջանական քարոզչադաշտը գրում է, որ «Ալիևը վերադարձնում է Զանգեզուրը»:

Սա և՛ ներքին լսարանին է ուղղված՝ հերթական հայատյացության չափաբաժնով, և՛ մեզ՝ որ ընկնենք վախերի մեջ: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Սյունիքի թիկունքը պահողը Արցախն է: Արցախի տարածքների կորուստը անչափ խոցելի են դարձրել Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը: Դա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ զիջումները միայն մեծացնում են Ալիևի ախորժակը, իսկ չզիջելու համար պետք է ամենօրյա մակարդակով աշխատել՝ բոլոր ճակատներով՝ ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական և այլն:

Ցավոք, մեզ հրամցնում են կեղծ ու անիմաստ օրակարգեր, քանի որ որոշում կայացնողները չունեն լուծումներ և անկարող են, ուստի գերադասում են զուգահեռ կեղծ իրականություն ստեղծել հանրության համար, մինչդեռ ժամանակը արագ է վազում, իսկ մեզ ինչպես հարկն է մեր գալիք փորձություններին չեն պատրաստում: Մնում է անել դա անձնական և խմբային մակարդակներով, որպեսզի հարցականի տակ չդնենք հայոց պետականությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ամենադիտված