Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Ովքեր «փրկվեցին» 2022-ին

Վերլուծական

Անցնող տարվա ընթացքում գրանցվեցին մի շարք դեպքեր, երբ հանրության մոտ լրջագույն հարցեր ի հայտ եկան՝ կապված այս կամ այն պաշտոնյայի կողմից կատարված գործողությունների հետ: Այդ գործողությունները հպարտ քաղաքացիների տեսանկյունից բացահայտ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, սակայն հպարտ քաղաքացիների կարծիքը, կարծես թե, չէին կիսում պատկան մարմինները և վերջիններիս շնորհիվ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այս տարի կարող են հանգիստ շունչ քաշել:

Դիցուք՝ Ջերմուկի համայնքապետ ընտրված Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին, ընդհանրապես գործարար է և շահույթ է ստանում ընտանեկան բիզնեսից:

Այստեղից, իհարկե, մի շարք հարցեր են առաջանում՝ արդյո՞ք Արսենյանը չի կարող իր պաշտոնական դիրքը օգտագործել ի շահ իր բիզնեսի: Նման կասկածներ արդեն իսկ կան: Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ջերմուկ գրուպի» միակ բաժնետերը և տնօրենը համայնքի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Արսենյանն է։ Շշալցված հանքային ջրերի ապրանքային շուկայում, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, «Ջերմուկ գրուպը» ունի գերիշխող դիրք։ Ջերմուկում մեկնարկած շինարարական աշխատանքները իրականացնում է հենց Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է՝ որպես այլընտրանքային ճանապարհ։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեն պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։

Պատերազմից ամիսներ են անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատերազմի օրերին հավաքագրված գումարի, ծախսերի մասին հակասական տեղեկություններն այդպես էլ չեն պարզաբանվել։ Հայտնի չէ, թե Հայկակ Արշամյանի ղեկավարած հիմնադրամը ինչպես է տնօրինել հավաքված միլիոնավոր դոլարները։ Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։

«Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։ Ամիսներ առաջ Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։

Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում։

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։ Հայբիզնեսբանկը պատկանում էր Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին։ Ներկայումս այս բանկում հիմնական սեփականատեր է նշվում օֆշորական գոտում գրանցված «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն։

Կառավարության վերջին նիստերից մեկում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% բաժնեմասը Ստեփան Ավանեսյանին է, 33,3%-ը՝ Նիկոլայ Մխիթարյանինը, եւ նույնքան բաժնեմաս էլ Մանե Բուդաղյանինը։

ՀԵՏՔ-ը հանդես էր եկել ծավալուն հոդվածով, որից հայտնի էր դարձել որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

Այս դրվագների մեծամասնությունը թեև ուսումնասիրվել են պատկան մարմինների կողմից, սակայն պաշտոնյաներից և ոչ մեկը պատժի չի արժանացել, ասել է թե այստեղ համապատասխան կառույցները, որոնք պետք է զբաղվեին կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ և բացառմամբ՝ որևէ խախտում չեն գտել...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված