Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար
ԱշխարհԱդրբեջանում պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը։
Փաստը հաստատել են երկրի գլխավոր դատախազությունից, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Հետաքննությունը պարզել է, որ Վերդիևը նոյեմբերի 22-ին տեսանկարահանել է բարձունքները, որտեղ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերը, սահմանապահ զորքերի գտնվելու վայրը և հրապարակել սոցցանցերում:
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ։