Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Տարեվերջին մեր բանակին են մատակարարվել հայկական սպառազինության 1-ին լուրջ խմբաքանակները. Չալաբյան

Բլոգոսֆերա

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Այս տարվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են հայկական բանակին մատակարարել ժամանակակից սպառազինությունների տարբեր տեսակներ, և դրանց միջոցով արմատապես արդիականացնել բանակը և վերափոխել նրա մարտավարությունը։

Պահանջվեց առնվազն ևս կես տարի, սեպտեմբերի 13-14-ի ողբերգական դեպքերը, թշնամու մեկը մյուսից լկտի սադրանքները, ներսից հանրային կոշտ ճնշումը, որպեսզի մեր երկրի «խաղաղամոլ» իշխանությունը ի վերջո թույլ տա բանակին երկրի ներսում սպառազինություն գնել։ Տարվա վերջին, մեր ռազմաարդյունաբերական մի շարք ընկերություններ բանակին են սկսել մատակարարվել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները, և դա դեռ գործի սկիզբն է։

Ռազմական գաղտնիքից ելնելով, չեմ կարող նշել ոչ սպառազինություններ տեսակները, ոչ թվաքանակը, ոչ էլ ընկերությունները անունները, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես բեկումնային է։ Թեև նախկինում էլ որոշ հայկական ընկերություններ սեփական արտադրության սպառազինություն են մատակարարել մեր բանակին, այսօր դա սկսել է մասսայական բնույթ կրել, և խոսքը առաջին հերթին վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին։ Եթե մեր բանակը կարողանա արդյունավետ յուրացնել դրանք, շարունակի պահել վերազինման տեմպը, եթե մեր զինվորները սովորեն դրանցով կռվել, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք որակապես նոր բանակ, որը կարող է արդեն որակապես նոր մարտական խնդիրներ լուծել, և իրական սարսափ դառնալ թշնամու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա, մենք համոզված ենք եղել, որ հայ ազգը խաղաղություն կվայելի և կբարգավաճի միայն այն դեպքում, եթե հզոր և ամուր լինի, իսկ դա առաջին հերթին (թեև ոչ միայն) բանակն է և նրա թիկունքը հանդիսացող ռազմարդյունաբերությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք տարիներ շարունակ մեր ջանքերն ենք դրել բանակի ամրապնդման և ռազմարդյունաբերության զարգացման մեջ։ Այժմ, երբ մենք տեսնում ենք դրա առաջին համեստ պտուղները, մենք ավելի քան վճռական ենք շարունակել մեր հանձնառությունը՝ զարգացնել մեր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, հզորացնել մեր բանակը, և նորացված հայկական ուժով նվաճել խաղաղ ապրելու բերկրանքը մեր սրբազան հողի վրա։

Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության հերթական փորձության առաջ, երբ Արցախի կորուստի վտանգը դարձել է շատ իրական, մենք առավել ևս իրավունք չունենք ընկճվելու և կանգ առնելու։ Մենք համոզված ենք, որ Արցախը ևս ապաշրջափակելու և ի վերջո ազատագրելու է հայի զորեղ բազուկը, և ի տարբերություն տարբեր միամիտների, կեղծավորների և օտարամոլների, մեր հույսը երբեք չենք դրել ու չենք դնելու ուրիշի խաղաղապահների վրա, այլ ինքներս ենք ամենօրյա աշխատանքով մոտեցնելու այդ օրը։ Մինչ այդ, ցանկանում են իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք իրենց հավատով, տաղանդով և աշխատասիրությամբ փոխում են մեր իրականությունը, և որոնց ձեռամբ են կերտվելու մեր վաղվա հաղթանակները: Վարձքներդ կատար, քույրեր և եղբայրներ, և նորանոր ձեռքբերումներ մեզ բոլորիս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված