Էջմիածին-Արմավիր ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդի վիճակը ծանր է
ՀասարակությունՀունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: