Քաղաքային հասարակական տրանսպորտն անարգել դուրս է եկել երթուղի. Կամո Արեյան
ՀասարակությունԵրեւանում հունվարի 8-ի երեկոյան ժամը 23-ին սկսվեց թույլ ձյուն, դադարել է 2.30-ին Նոր Նորքում, ամբողջ տեխնիկան մոբիլիզացված է եղել, ողջ գիշեր ընթացել են մաքրման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Լուսադեմին ամենաառաջին ցուցիչը եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հաղորդագրությունը, որ որեւէ դժվարություն չի ունեցել քաղաքային տրանսպորտը անարգել դուրս է եկել երթուղի: ԱԻՆ-ից եւ պարեկային ծառայությունից որեւէ ահազանգ գիշերը չեմ ստացել: Երթեւեկելի են բոլոր փողոցները: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանների վրա»,-ասաց նա: