Վահե Մովսիսյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
ԻրավունքԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:
2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, ինչպես նաև ՀԿԱԾ Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, որպես բաժնի պետ: