Հայ ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապ
ԻրավունքՆորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։
«Հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրացիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․ «Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»»,- ասված է հաղորդագրության մեջ։