ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Կամո Ցուցուլյանն ու Արամ Հովհաննիսյանն ազատվել են ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից
ՀայաստանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։