Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Հայաստան
ՀՀ վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք՝ այսօր Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանը։ Իսկ Ոստիկանության արդեն նախկին պետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան