Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀայաստանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: