Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է բարելավում սերմնահեղուկի որակը
ԱյլՀարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգը բարելավում է տղամարդու սերմնահեղուկի որակը՝ դրանով իսկ բարելավելով պտղաբերությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:
Իրենց աշխատանքում գիտնականները փորձել են գտնել պտղաբերության բարձրացման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների բարելավման մատչելի ուղիներ։ Թիմը վերլուծել է մի շարք հետազոտություններ տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգի վրա տարբեր դիետաների ազդեցության վերաբերյալ:
Ինչպես պարզվել է, միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է բորբոքումները մարդու օրգանիզմում, ինչը դրականորեն է ազդում սերմնահեղուկի որակի, դաշտանային ցիկլերի և արգանդում սաղմի ամրացման վրա։
Որպես կանոն, նման դիետան ներառում է պոլիչհագեցած ճարպերով, ֆլավոնոիդներով հարուստ մթերքներ: Այն ներառում է նաև սահմանափակ կարմիր և վերամշակված միս, ինչպես նաև մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր և հացահատիկեղեն: