Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀայաստանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: