Մահացել է «Կալիբր» թևավոր հրթիռների հեղինակը
Լուսանկարներ
Մահացել է ռուսական Almaz-Anteya կոնցեռնի գիտական ղեկավար, Caliber թևավոր հրթիռների մշակող Պավել Կամնևը։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, 85-ամյա Պավել Կամնևը մահացել է երկուշաբթի՝ հունվարի 9-ին։ Կամնևին հրաժեշտի օրն ու վայրը, ինչպես նաև նրա մահվան հավանական պատճառը դեռևս չի հաղորդվում։
Կամնևը հրթիռային գիտության ոլորտում խորհրդային և ռուս դիզայներ է, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Եղել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության Almaz-Anteya կոնցեռնի գիտական ղեկավարը և «Նովատոր» նախագծային բյուրոյի տնօրենների խորհրդի նախագահը։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։
Կամնևը եղել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ինչպես նաև ավելի քան 20 գյուտերի հեղինակ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա «Կալիբր» հրթիռների ստեղծողն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)