ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի՝ համատեղ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ այս երկրի տարածքում վարժանքներ անցկացնելը տեղին չէ։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - ասել է Շչեգրիկովիչը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ՝ լուծելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ ամենաբարդը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան