2022 թվականին Գավառ համայնքում գրանցվել է 441 ծնունդ, 408 մահ
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գավառի տարածքային սպասարկման գրասենյակում ամփոփվել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2022 թվականի վիճակագրական տվյաները։
Ինչպես «տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, 2022 թվականի ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գավառի տարածքային սպասարկման գրասենյակում գրանցվել է 441 ծնունդ, 408 մահ, 168 ամուսնություն, 29 ամուսնալուծություն։ ՔԿԱԳ Գավառի տրածքային սպասարկման գրասենյակում կատարված գործարքների դիմաց համայնքային բյուջե է մուտքագրվել 6 միլիոն 600 հազար դրամ գումար։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականին Գավառ համայնքում գրանցվել է 506 ծնունդ, 538 մահ, 173 ամուսնություն, 21 ամուսնալուծություն։ Թեեւ 2022 –ին 2021-ի համեմատ նվազել են ծնունդները, սակայն մահերի համեմատ պահպանվել է դրական հաշվեկշիռը․ծնվածների թիվը 33-ով գերազանցել է մահացածների թվին, ի տարբերություն 2021-ի, երբ մահացածների թիվն է ծնվածներին գերազանցել 32-ով։